Hetq-logo

Hetq

News & Politics Podcasts

Հետքի փոդքասթ տարբերակում ներկայացնում ենք մեր իրականացրած հետաքնություններն ու բացահայտումները, զրուցում ենք հետաքննող լրագրողների հետ, լուսաբանում ենք սոցիալական, քաղաքական և հանրությանը հուզող այլ թեմաներ

Location:

Armenia

Description:

Հետքի փոդքասթ տարբերակում ներկայացնում ենք մեր իրականացրած հետաքնություններն ու բացահայտումները, զրուցում ենք հետաքննող լրագրողների հետ, լուսաբանում ենք սոցիալական, քաղաքական և հանրությանը հուզող այլ թեմաներ

Twitter:

@Hetq_Trace

Language:

Armenian


Episodes
Ask host to enable sharing for playback control

76. Փաշինյանին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ գործով դատավճիռ դեռ չկա

4/28/2024
2022-ի ապրիլի 26-ի երեկոյան Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, որը հղիության 8-րդ ամսում էր։ Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։ Սոնային վրաերթի ենթարկողը ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն էր։ Այս ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էինք Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ Սոնայի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու համար։ «Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցել ենք դատարանում Սոնայի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ, որը պատմել է մանրամասներ դատական գործից։

Duration:00:10:00

Ask host to enable sharing for playback control

75. Բողոքի ակցիաներ և սահմանազատում Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց համայնքներում. ի՞նչ իրավիճակ է Տավուշում

4/24/2024
Ապրիլի 19-ին Հաաստան - Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս հայտարարությունից հետո Տավուշում սկսվեցին ցույցեր։ «Հետք» փոոդքասթի այս էպիզոդի առաջին մասում կլսեք իմ զրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, որը կօգնի մեզ հասկանալ սահմանազատման և սահմանագծման հարցը քաղաքական տեսանկյունից։ Իսկ երկրորդ մասում կուղևորվենք Տավուշ ու կզրուցենք «Հետքի» լրագրողներից Արեն Նազարյանի հետ։ Նա կպատմի մեզ, թե ինչ է կատարվել Տավուշում այս մի քանի օրվա ընթացքում։

Duration:00:22:45

Ask host to enable sharing for playback control

74. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը. Հրանուշ Խառատյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

4/21/2024
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։ Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով, զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Հրանուշ Խառատյանը մեկնաբանում է Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունն ու բացատրում, թե ինչու է այս մոտեցումը խնդրահարույց։

Duration:00:27:53

Ask host to enable sharing for playback control

73. Ռուս ուժայինները նորից դասալիք են առևանգե՞լ Գյումրիում

4/14/2024
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում զրուցում ենք ռուսական 102-րդ ռազմաբազայում ռուսաստանցի դասալիք Անատոլի Շչետինինին այցելած փաստաբան Նարեկ Հակոբյանի հետ։ Ապրիլի 9-ին իրավապաշտպանները հայտարարություն էին տարածել, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը կրկին զինծառայողի է առևանգել, որը Հայաստանում ապաստանել է ծառայությունից խուսափելու համար։ Դեպքից մի քանի օր անց Շչետինինը ասել է, որ ամեն ինչ իր կամքով է եղել։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529 Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0 Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:16:43

Ask host to enable sharing for playback control

72. ՌԴ միգրացիոն քաղաքականությունը Crocus City Hall-ից հետո. ինչպե՞ս կազդի նոր իրավիճակը հայ միգրանտների վրա

4/7/2024
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ զրուցում ենք ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումների և հայ միգրանտների վրա դրա ազդեցության մասին։ Տաթևիկ Բեժանյանի ֆեյսբուքյան էջը` https://www.facebook.com/tatevik.bezhanyan Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529 Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0 Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:21:39

Ask host to enable sharing for playback control

71. Ի՞նչ ազդեցություն կունենա առցանց անմաքս առևտրի շեմի փոփոխությունը սպառողների և առաքման բիզնեսի վրա

4/2/2024
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում անմաքս առցանց առևտրի շեմի նոր փոփոխության և դրա ազդեցության մասին զրուցել ենք սպառողների իրավունքներով զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի և ONEX առաքման ծառայության համահիմնադիր, CEO Սամվել Մարտիրոսյանի հետ։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Apple podcast - https://podcasts.apple.com/am/podcast/hetq/id1475615529 Google podcast - https://podcasts.google.com/feed/aHR0cHM6Ly9oZXRxLmFtL2h5L3Jzcy9wb2RjYXN0 Spotify - https://open.spotify.com/show/5n476DM7sUNMJus6EHyHFm Փոդքասթի երաժշտությունը հատուկ մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:19:11

Ask host to enable sharing for playback control

70. Երևանում կտրում են ծառերը. զրույց ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի հետ

3/28/2024
«Հետք» փոդքասթի այս էպիզոդում Երևանում ծառերի հատման գործընթացի ու դրա ազդեցության մասին խոսել ենք Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Վարդանյանի հետ, որը ունի ուրբան կանաչապատման մեծ փորձ և ժամանակին աշխատել է «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում։ Ինչպես է կայացվել Երևանում ծառերի փոխարինման որոշումը Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:26:07

Ask host to enable sharing for playback control

13 տարեկանից տնից դուրս եմ եկել. իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը ընտանիքի հետ հարաբերությունների, ԱԺ-ում ելույթի և իր աշխատանքի մասին | «միս ու արյուն»

8/9/2023
​​«միս ու արյուն» փոդքասթի վերջին էպիզոդում զրուցում ենք իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի հետ։ «Ծնողները պիտի ընդունեն իրենց երեխաներին էնպիսին, ինչպիսին իրենք կան։ Ծնողը պիտի երեխային ուժ տա»,-ասում է Լիլիթը։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի համար գրեց ⁠Arnoh⁠-ը: Լսի՛ր փոդքասթը՝ Apple Podcasts Spotify Anchor YouTube

Duration:00:38:52

Ask host to enable sharing for playback control

ԼԳԲՏ մարդկանց և նրանց ծնողների հարաբերությունները. զրույց հոգեբանի հետ | «միս ու արյուն»

8/2/2023
«միս ու արյուն» փոդքասթի չորրորդ էպիզոդում հոգեբան Անետ Շամիրյանը պատմում է, թե ընտանիքում ընդունված չլինելը ինչպես կարող է ազդել երեխաների վրա, թե ինչ հոգեբանական խնդիրների ու մարտահրավերների կարող են բախվել ծնողները, որոնց համար իրենց լգբտ երեխաներին ընդունելը տարբեր պատճառներով բարդ է լինում։ Հոգեբանը առողջ հարաբերություններ կառուցելու մասին օգտակար խորհուրդներ է տալիս։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի համար գրեց ⁠Arnoh⁠-ը: Լսի՛ր փոդքասթը՝ Apple Podcasts Spotify Anchor YouTube

Duration:00:18:41

Ask host to enable sharing for playback control

Ծնողներով հասնելու ենք նրան, որ մեր երեխաների հանդեպ թշնամանքն ու ատելությունը դադարեն | «միս ու արյուն»

7/26/2023
«միս ու արյուն» փոդքասթի երրորդ էպիզոդում սոցիալական աշխատող Ռուզաննան պատմում է, թե ինչպես են ԼԳԲՏ երեխաներ ունեցող ծնողները ստեղծել «Ծնողներ հանուն հավասար իրավունքների իրավապաշտպան կազմակերպություն»-ը և ինչպես են օգնում միմյանց՝ հաղթահարել տարբեր խնդիրներ։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի համար գրեց ⁠Arnoh⁠-ը: Լսի՛ր փոդքասթը՝ Apple Podcasts Spotify Anchor YouTube

Duration:00:28:43

Ask host to enable sharing for playback control

«Մաման ասեց՝ դու ուզու՞մ ես սեռդ փոխես, ասի՝ հա». Ալիսա Չորեքշաբթին պատմում է ծնողների հետ իր հարաբերությունների մասին | «միս ու արյուն»

7/19/2023
«միս ու արյուն» փոդքասթի երկրորդ հերոսը Ալիսան է։ Նա պատմում է, թե ինչպես է ասել ծնողներին իր գենդերային ինքնության մասին, ինչպես են զարգացել նրանց հետ հարաբերությունները դրանից հետո, ինչ սկզբունքներ ունի ինքը, ինչպես է պետք անկեղծանալ ծնողների առջև և ինչպես առողջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ։ «Մասնակցեք էն կռիվներում, որոնք անխուսափելի են, ու մի ստեղծեք կռիվներ, որոնցից կարելի է խուսափել»,-ասում է Ալիսան։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի համար գրեց ⁠Arnoh⁠-ը: Լսի՛ր փոդքասթը՝ Apple Podcasts Spotify Anchor YouTube

Duration:00:30:46

Ask host to enable sharing for playback control

«Ունեցել ես՝ պիտի տեր կանգնես մինչև վերջ». Կարինեի ու իր նույնասեռական որդու պատմությունը | «միս ու արյուն»

7/12/2023
«միս ու արյուն» փոդքասթի առաջին հերոսը Կարինեն է։ Նա պատմում է, թե ինչպես է իմացել իր որդու սեռական կողմնորոշման մասին, ինչ հոգեբանական դժվարություններ է ունեցել, ինչպես է ընդունել իր որդուն, և ինչ ճանապարհ են անցել միասին։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի համար գրեց ⁠Arnoh⁠-ը: Լսի՛ր փոդքասթը՝ Apple Podcasts Spotify Anchor

Duration:00:28:38

Ask host to enable sharing for playback control

միս ու արյուն trailer

7/5/2023
Բարև, ես Սամսոնն եմ, ու դու հենց նոր լսեցիր իմ նոր դոկումենտալ փոդքասթից հատվածներ։ Մարդկային պատմությունների միջոցով միասին փորձելու ենք հասկանալ երեխաների ու ծնողների բարդ և նուրբ հարաբերությունները։ Բոլոր պատմությունները շուտով հասանելի կլինեն փոդքասթ լսելու հարթակներում։ Կհանդիպենք։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր:

Duration:00:01:40

Ask host to enable sharing for playback control

69. Ի՞նչ է տեղի ունեցել Արցախում, Վրաստանում և Թուրքիայում. քննարկում ենք շաբաթվա զարգացումները

3/11/2023
Սամսոնն ու Արմենը քննարկում են շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:35:34

Ask host to enable sharing for playback control

68. ՊՆ նախարարի զեղչված բնակարանը | «Նոր Զովք»-ի տնօրինության կալանավորումը | Վրաստանում օտերերկրյա գործակալների մասին նոր օրենքի նախագիծը

3/3/2023
Սամսոնն ու Արմենը քննարկում են շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:19:21

Ask host to enable sharing for playback control

67. Հայաստան-Ադրբեջան բանակցություններ | Վարդանյանի պաշտոնանկությունը | Ամուլսարը կշահագործվի՞ | ԵՄ դիտորդական առաքելությունը

2/24/2023
Սամսոնն ու Արմենը քննարկում են շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:23:45

Ask host to enable sharing for playback control

66. Մյունխենի անվտանգության համաժողովը | ՊՆ նախկին շենքից մարդկանց վտարումը | Հայկական պատվիրակության այցը Թուրքիա

2/18/2023
Սամսոնն ու Արմենը քննարկում են շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:28:34

Ask host to enable sharing for playback control

65. Երկրաշարժը Թուրքիայում և Սիրիայում | Արցախի ղեկավարները մեկնե՞լ են Մոսկվա | Քրգործեր Ս. Օհանյանի, Ա. Չարչյանի և Վ. Սարգսյանի նկատմամբ

2/11/2023
Սամսոնն ու Արմենը քննարկում են շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:28:39

Ask host to enable sharing for playback control

64. «Մալաթիան» փակվեց | Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսը | Լավրովի հայտարարությունը

2/3/2023
Սամսոնն ու Արմենը քննարկում են շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:23:59

Ask host to enable sharing for playback control

63. Ի՞նչ է առողջապահության համապարփակ ապահովագրությունը

2/2/2023
Այս թողարկման մեջ առողջապահությունը լուսաբանող լրագրող Տաթև Խաչատրյանի հետ քննարկում ենք առողջապահության համապարփակ ապահովագրությունը՝ ինչ է այն ենթադրում, ինչպես պետք է ներդրվի, ինչու է պետությունը որոշել այն իրագործել, երբ և ինչ ռիսկեր կան դրա հետ կապված։ Տաթևի հոդվածը կարդացեք այստեղ։ Միացի՛ր մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտի՛ր մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվի՛ր: Երաժշտությունը մեզ համար գրեց yozemal-ը

Duration:00:22:01