Տարած 2-logo

Տարած 2

Sports & Recreation Podcasts

Ամենատարած, փախած ու խենթ երիտասարդների տարերքները՝ մարդկային ու հասանելի լեզվով։ Ես Քրիստիանն եմ։ Միացի՛ր ինձ ամեն շաբաթ օր, ժամը 20:30-ին, Իմ Ռադիոյի եթերում (FM 103.8)։

Location:

United States

Description:

Ամենատարած, փախած ու խենթ երիտասարդների տարերքները՝ մարդկային ու հասանելի լեզվով։ Ես Քրիստիանն եմ։ Միացի՛ր ինձ ամեն շաբաթ օր, ժամը 20:30-ին, Իմ Ռադիոյի եթերում (FM 103.8)։

Language:

Armenian


Episodes
Ask host to enable sharing for playback control

Թռչուններ #11 | Տարած 2

12/31/2022
Թռչնաբան Ծովինարը պատմում է, թե ինչպես է փետրավոր բարեկամների հանդեպ սիրուց դրդված դարձել գիտնական։ Դրսում թռչնադիտարկման փորձեր անելով խոսում ենք արագիլների համր լինելուց, ագռավների բարձր ինտելեկտից, մեծ երաշտահավի գույներից ու մարդ-վայրի բնություն կապից։ Կարևոր․ հատկապես ձմռան սեզոնին թռչուններին սպիտակ հացով չկերակրել։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:29:57

Ask host to enable sharing for playback control

աուդիո շնորհակալություն, տարվա ամփոփում <3

12/30/2022
հանպատրաստից ձայնագրած մտքեր, որտեղ խոսում եմ ամեն ինչից ու ոչնչից։ ուղղակի բարձր տրամադրություն ունեի ու կիսատ թողնելով վաղվա՝ էս տարվա վերջին էպիզոդի մոնտաժը, պարտքս համարեցի դրական էներգիա փոխանցել քեզ։

Duration:00:08:10

Ask host to enable sharing for playback control

Սլեքլայն/Slackline #10 | Տարած 2

12/24/2022
Ահարոնը պատմում է, թե քանի անգամ է սարերի մեջ ժապավենի վրա քայլելուց ու հնարքներ անելուց համարյա ։ Ծանոթանում ենք մի նոր, էքստրեմալ ու արկածային երևույթի՝ սլեքլայնի հետ, որի մասին մեր տարած հյուրն ունի նաև յութուբի ալիք։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:27:00

Ask host to enable sharing for playback control

բառեր, տեքստ, պոեզիա #9 | Տարած 2

12/17/2022
«Կյանքը որպես տեքստ, տեքստը որպես կյանք․․․», - իր տարերքն այսպես է նկարագրում պոետ Անահիտը: Առավոտյան լավագույն ընկերս հյուր էր եկել մի բաժակ սուրճի շուրջ ռացիոնալիզացնելու իր կյանքի ամենակարևոր երևույթը՝ բառերը։ Հիշում ենք Բրոդսկուն, Լեոնարդ Քոհենին, Վիոլետ Գրիգորյանին ու կարդում Անահիտի բանաստեղծություններից։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:23:32

Ask host to enable sharing for playback control

Եվրատեսիլ #8 | Տարած 2

12/10/2022
Երկար ու զվարճալի զրույց էմոցիոնալ եվրոֆրան Էռնեստի հետ, որը դպրոցական տարիքից Եվրատեսիլ էր քարոզում։ Իսկ հիմա երգի մրցույթի հետ կապված երազանքներն ավելի հասուն ու ախորժելի են։ Էպիզոդում տարբեր կանխատեսումներ ենք անում, նաև վաղվա կայանալիք մանկական Եվրատեսիլի մասին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:37:05

Ask host to enable sharing for playback control

DC Comics #7 | Տարած 2

12/3/2022
DC թե՞ Marvel, Marvel, թե՞ DC: Իսկական երկրպագուները անիմաստ համեմատություններ չեն անում, այլ վայելում են այն, ինչ սիրում են։ Էլենն այնքան տարած է, որ կինոկոմիքսներից ոգեշնչված ուզում է սովորել ու աշխատել կինոինդուստրիայում, ասեմ ավելին՝ հենց DC-ում։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:30:12

Ask host to enable sharing for playback control

Աշխատամոլություն (աշխատանք) #6 | Տարած 2

11/26/2022
«Հանգիստն ինձ ներվայնացնում է, ես չեմ կարող պառկել արևի տակ ու նայել ծովին, բնությանը», - ասում է աշխատամոլ Ռոզան (ig: @prshik_) ու պատասխանում իր գործնական հեռախոսազանգին։ Դրսերում ձայնագրված էպիզոդ, որտեղ տեղից տեղ ենք քայլում, վազում, մինչև հասնենք գրքի շնորհանդեսին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:25:34

Ask host to enable sharing for playback control

Հարվածային գործիքներ #5 | Տարած 2

11/12/2022
Կաթիլ, Կայթ և մի շարք այլ խմբերում նվագող Գրիգոր Դավթյանը շնորհակալություն է հայտնում սիրելի հարևաններին, որ չեն բողոքել փոքրուց տանը հարվածայիններ, հատկապես հայկական կոպալ ու դհոլ նվագելու պատճառով։ Տարած Գրիգորն ասում է, որ կոպալի ձայնից ամբողջ շենքը ցնցվում էր։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:24:08

Ask host to enable sharing for playback control

Billie Eilish #4 | Տարած 2

11/5/2022
Վարազդատը Բիլլի Այլիշին գիտի ու երկրպագում է 2016-ից, երբ վերջինս դեռ մի քանի հարյուր հազար հետևորդ ուներ (ներկայիս հարյուրավոր միլիոնների հետ համեմատ)։ Այս էպիզոդը բավականին խիտ է․ վերլուծել ենք երգչուհու տեսահոլովակները, երգերից մեկը թարգմանել հայերեն, իսկ վերջում մեր տարած հյուրը գեղեցիկ կատարում է նվիրել բոլորիս։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:27:21

Ask host to enable sharing for playback control

Տիեզերք #3 | Տարած 2

10/29/2022
Ֆեյսբուքում հայտնի Տիեզերք խումբը գիտես չէ՞։ Դրա հետևում կանգնած են Հարութը, Տաթևն ու Ադամը։ Նրանք մի քանի տարվա ընթացքում թողարկել են գիրք, լուսաբանել են այս տարվա Հայաստանում տեղի ունեցած Ստարմուս փառատոնը, վարել տիեզերքի թեմայով տարբեր միջոցառումներ, ունեն փոդքաստ․․․ Մի խոսքով, այս երիտասարդները շատ խոստումնալից են։ Տարածն էլ նրանց հետ ծանոթանալու լավ առիթ է։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ...

Duration:00:30:58

Ask host to enable sharing for playback control

Պար #2 | Տարած 2

10/22/2022
Նախօրոք ասեմ՝ էպիզոդում բարձրակրունկներով պարելու ենք high heels։ Սովորեցինք, որ այս ոճում կարևոր է ուսերը միշտ հետ պահել։ Իսկ Մարին իմ հին ընկերներից է, որը պարում է ամեն հնարավոր տեղ, անգամ երբ աշխատում էր դեղատանն ու բարձր տրամադրություն թելադրում իր հաճախորդներին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:20:31

Ask host to enable sharing for playback control

Բույսեր #1 | Տարած 2

10/15/2022
Ավելի երկար էպիզոդներ, ավելի տարած մարդիկ․․․ Սիրելիներ, Տարածը վերադառնում է երկրորդ եթերաշրջանով ու նոր ձևաչափով։ Քնարն իմ գործընկերն է, որն ամեն ինչ կաներ, անգամ աշխատանքից էլ դուրս կգար, որ միայն բույսերով ապրեր։ Էպիզոդում բազմացնում/վիրահատում ենք նրա սիրած բույսերից մեկին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Փոդքաստում հայտնվելու համար գրի՛ր ինձ Instagram-ում կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:23:06

Ask host to enable sharing for playback control

Արևմտահայերեն | Տարած #31

6/25/2022
Արևմտահայերեն Wordle (Բառիկ) խաղի համահեղինակ Շահենը պատմում է «զուգահեռ» հայերենի, դրա օգտագործման ու արդիականացման կարևորության և գեղեցկության մասին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:13:16

Ask host to enable sharing for playback control

Բադմինթոն | Տարած #30

6/18/2022
Եթե այս էպիզոդից հետո չուզենաս՝ գնալ բադմինթոնով զբաղվել կամ գոնե խաղերին մարզադաշտից հետևել, ուրեմն չգիտեմ․․․ Լիլիթը Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհին է, որը սիրով եկել է այդ էլեգանտ սպորտաձևով բոլորիս վարակելու։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:16:47

Ask host to enable sharing for playback control

Անգլիայի թագավորական ընտանիք | Տարած #29

6/11/2022
Թեև Ժասմինը մի քիչ չափազանցրած համարեց իրեն թագավորական ընտանիքով տարած անվանելը, բայց ես հո գիտեմ, որ նա տիրապետում է Անգլիայի գլխավոր ներկայացուցիչների նիստ ու կացի, անունների, ամեն մանր-մունր բաների մասին բոլոր տեղեկություններին։ Լսի՛ր ու ինքդ կհամոզվես։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @antarapann կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:17:01

Ask host to enable sharing for playback control

Արաբական մշակույթ | Տարած #28

6/4/2022
Ինչպե՞ս կնստեին երկու ընկերներ ու կխոսեին մեկի շատ արևադարձային ու մասնագիտական տարերքի մասին։ Հենց այնպես, ինչպես ես ու Սոնան։ Տարածի այս ջերմ, սիրուն պատմություններով ու տեղեկություններով լի էպիզոդը ձայնագրել ենք EVN Report-ի ստուդիայում։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:17:36

Ask host to enable sharing for playback control

Սերիալներ | Տարած #27

5/28/2022
Դալեկը (@haydalek) եկել է պատմելու շատերիս սիրելի, ամենօրյա ուղեկցորդ երևույթի մասին։ Սերիալներ նա նայել սկսել է 2008-ից, այն ժամանակվանից, երբ Տարածի լսողներիս մեծ մասը դեռ դրսում վազվզում ու խաղում էր։ Ռաֆո՜, ծերացար։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:17:16

Ask host to enable sharing for playback control

Բարբի | Տարած #26

5/21/2022
Համարյա 25-ամյա Աննան ժամանակին Հայաստանում (կամ Երևանում, (զուտ Աննան լավ չի հիշում)) Բարբի տիկտիկների ամենամեծ հավաքածու ունեցողն էր։ Հավաքածուից երկուսին նա իր հետ բերել էր տաղավար ու այդպիսով ես տեսա, հպվեցի, շոշափեցի իմ կյանքի առաջին իսկական Բարբիին։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:16:49

Ask host to enable sharing for playback control

Քարդաշյաններ | Տարած #25

5/14/2022
Քեզ չի թվում, էպիզոդն իրոք Քարդաշյանների մասին է: Ես էլ, տարած Արփին էլ խորհուրդ ենք տալիս թեթև ականջով լսել այս բովանդակությունը։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:16:16

Ask host to enable sharing for playback control

Կարգին հաղորդում feat. դինոզավրի անեկդոտ | Տարած #24

5/7/2022
Պատկերացրու` ստուդիա ես կանչում երկար տարիների մտերիմ ընկերներիդ (Լիդա և Դիանա), որոնք առաջին հայացքից լուրջ մարդիկ են, բայց ամեն պահի Կարգին հաղորդումից մեջբերումներ են անում ու ծիծաղում։ Հ․Գ․ հուսամ այս էպիզոդի համար ինձ Հանրային ռադիոյից չեն հեռացնի։ Նոր էպիզոդները՝ ամեն շաբաթ, 20:30, Իմ Ռադիոյի եթերում։ Պատմի՛ր ինձ տարերքիդ մասին Instagram-ում՝ @christianginosyan կամ գրի՛ր նամակ tarats.podcast@gmail.com էլ հասցեին:

Duration:00:16:13