Մենք ու մենք-logo

Մենք ու մենք

Marriage

Սա փոդքաստ է կանանց և տղամարդկանց տարբեր աշխարհընկալումների մասին:

Location:

United States

Genres:

Marriage

Description:

Սա փոդքաստ է կանանց և տղամարդկանց տարբեր աշխարհընկալումների մասին:

Language:

Armenian


Episodes
Ask host to enable sharing for playback control

Մարզից՝ մայրաքաղաք

3/1/2024
Հայաստանում ապրում է մոտ 3 մլն մարդ, որոնք բաժանված են պայմանական սահմաններով, քաղաքներով ու գյուղերով։ Անկախ պայմանական բաժանումներից՝ մեզ միավորում են ազգությունն ու դրոշը, որի տակ ապրում ենք, նաև այն ճանապարհները, որոնք Մենք ու Մենք անցնում ենք կողք կողքի: Հաճախ դրանք բերում են Երևան: Այս էպիզոդում մարզից տեղափոխվում ենք մայրաքաղաք` պարզելու, թե ինչպիսինն է կյանքը Հայաստանի սրտում:

Duration:00:29:10

Ask host to enable sharing for playback control

Սիրո լեզուներ

2/22/2024
Հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ բավարար, սիրո լեզուներ՝ ․․․․ Երկիր մոլորակի վրա կա մոտ 7000 լեզու, սակայն դրանցից ոչ մեկը բավարար չէ իր ողջ էությամբ սերն արտահայտելու համար։ Մենք և մեր սերը ունենք բազում արտահայտչամիջոցներ ու բարդ բառեր, իսկ ուշադրության և հոգատարության մեջ՝ շրջուն շարադասություն։ Կարճ ասած՝ մեր սիրո լեզուն այնքան բարդ է ու երևի հեչ մեկը չէ: Այս էպիզոդում Մենք ու Մենք բացել ենք բառարանները, գտել և թարգմանել սիրո արտահայտման հիմնական լեզուներն ու ձևերը։

Duration:00:29:41

Ask host to enable sharing for playback control

Կամքի ուժ

2/15/2024
Մենք արդեն 2 շաբաթ է, ինչ փորձում ենք հրաժարվել շաքարից, իսկ Մենք 1 ամիս է, ինչ փորձում ենք պաշտոնի բարձրացում խնդրել: Սակայն կամքի ուժի, ինքնակառավարման կամ պարզապես մոտիվացիայի պակասի պատճառով այս կամ այն նախաձեռնությունը չի ստացվում: Բայց չէ՞, որ կամքի ուժ ցուցաբերում ենք բոլորս ամեն օր յուրաքանչյուր մեծ ու փոքր որոշում կայացնելիս: Այս էպիզոդում Մենք ու Մենք դիտարկել ենք մեր ուժերն ու կանոնները, խոսել և պայքարել վատ սովորությունների ու կախվածությունների դեմ:

Duration:00:28:48

Ask host to enable sharing for playback control

Աշխատանքի և կյանքի հավասարակշռում

2/8/2024
Այսօր չափից շատ եմ աշխատել... չափից շատ հոգնել եմ.... չափից շատ.... Իսկ ո՞վ է սահմանում աշխատանքի, հանգստի և կյանքի բավարար չափաբաժինը: Հաճախ երկար աշխատանքային օրվանից հետո ընկերների հետ հանդիպման համար անգամ էներգիա չի մնում: Այս էպիզոդում Մենք ու Մենք փորձում ենք գտնել աշխատանքի և կյանքի միջև սահմանագիծը և հասկանալ` ինչ հետևանքներ կարող է ունենալ այն անցնելը:

Duration:00:29:08

Ask host to enable sharing for playback control

Հաճոյախոսություններ

2/1/2024
⁃ Ձեր աչքերը գեղեցիկ են փայլում: ⁃ Իսկ Դուք շատ հմայիչ ժպիտ ունեք: Հաճելի է, չէ՞: Ինչքա՜ն դրական կդառնա աշխարհը, երբ ավելի հաճախ նկատենք լավն ու գեղեցիկը մեր կողքին: Սակայն, ինչպես յուրաքանչյուր երևույթ, այս մեկը ևս ունի իր հակառակ կողմը. չէ՞, որ լինում են իրավիճակներ, երբ հաճոյախոսությունն անտեղի է կամ սխալ ձևակերպված: Այս էպիզոդում Մենք ու Մենք քննարկում ենք լավագույն և վատագույն կոմպլիմենտները, դրանց ձևաչափերն ու ազդեցությունը:

Duration:00:29:14

Ask host to enable sharing for playback control

Հեռավորության վրա հարաբերություններ

1/28/2024
Առավելագույնը քանի՞ ժամ կարող եք դիմանալ առանց սիրելիի, իսկ կարո՞ղ եք պատկերացնել ձեր հարաբերությունները կիլոմետրերի հեռավորության վրա: Զգու՞մ եք` ինչպես կարոտեցիք նրան: Այս էպիզոդը հեռավորության վրա հարաբերությունների մասին է կամ այն զույգերի, ում բաժանում են երկրներ ու մարզեր: Ինչպիսի՞ն ենք Մենք ու Մենք հեռավորության վրա:

Duration:00:28:10

Ask host to enable sharing for playback control

Ինքնուրույնություն

1/25/2024
Անկողինը հավաքել ենք, ամանները լվացել, մնում է միայն կոմունալները վճարել. ինքնուրույնության մասին խոսելու ժամանակն է: Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ ընդունվեցիք աշխատանքի: Հիշեք` ինչքան հաճելի էր առաջին անգամ վաստակած գումարը ծախսելը, իսկ միայնակ ճամփորդության գնալը՞: Այս էպիզոդում Մենք ու Մենք չափում ենք մեր ինքնուրույնությունը, հիշեցնում սեփական որոշումներ կայացնելու կարևորության և անկախ լինելու մասին:

Duration:00:30:42

Ask host to enable sharing for playback control

Միայնություն

1/18/2024
Ե՞րբ ես վերջին անգամ մնացել ինքդ քեզ հետ բացարձակ մենակ: Վաղ թե ուշ բոլորս էլ ուզում ենք աշխարհից կտրվել ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչել... ու հենց այդ պահին հայտնվում են բոլոր հնարավոր և անհնար ծանոթ-բարեկամները` իրենց «հո բան չի՞ եղել»-ով ու «բա նորություն չունե՞ս»-ներով: Այս էպիզոդը միայնակ լսելու էպիզոդ է: Փակվե´ք ձեր սենյակում ու լսե´ք, թե ինչ ենք անում Մենք ու Մենք, երբ մենակ ենք:

Duration:00:28:50

Ask host to enable sharing for playback control

Օնլայն Ծանոթություններ

1/11/2024
4,5-5 ժամ․ ահա թե միջինում օրական ինչքան ենք անցկացնում էկրանին գամված։ Մենք ու Մենք ծանոթանում ենք Նրա էջին, շփվում նամակներով և սիրահարվում ձայնային հաղորդագրությանը։ Առցանց աշխարհում հարաբերություններն այլ ընթացք ունեն։ Այս էպիզոդը օնլայն ծանոթությունների, հատուկ հավելվածների, «առցանց սիրո» լավ ու վատ կողմերի մասին է։

Duration:00:29:57

Ask host to enable sharing for playback control

Օնլայն Ծանոթություններ

1/11/2024
4,5-5 ժամ․ ահա թե միջինում օրական ինչքան ենք անցկացնում էկրանին գամված։ Մենք ու Մենք ծանոթանում ենք Նրա էջին, շփվում նամակներով և սիրահարվում ձայնային հաղորդագրությանը։ Առցանց աշխարհում հարաբերություններն այլ ընթացք ունեն։ Այս էպիզոդը օնլայն ծանոթությունների, հատուկ հավելվածների, «առցանց սիրո» լավ ու վատ կողմերի մասին է։

Duration:00:30:00

Ask host to enable sharing for playback control

Ամանորյա հրաշքներ

12/31/2023
Հիշու՞մ ես` ինչպես էիր փոքր ժամանակ ուրախանում Ամանորին: Ինչ-որ կախարդական բան կար, որ բոլորիս միավորում էր: Չէ՜, նվերներն ու Ձմեռ պապը մի կողմ, բոլորս հավատում էինք ամանորյա հրաշքին, իսկ թե ով էր դրա հետևում կանգնած, չգիտեինք: Այս էպիզոդում տեղափոխվել ենք մանկություն, փորփրել մեր հիշողությունները ու գտել մեր ուրախության ստեղծողներին: Մեր տոնական էպիզոդի հյուրերը մեր ծնողներն են: Դու ևս այսօր մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացրու ընտանիքիդ հետ, չէ՞ որ, սա ամենաընտանեկան և ջերմ տոնն է:

Duration:00:21:44

Ask host to enable sharing for playback control

Ֆինանսական հավասարություն

12/28/2023
Վերջապես աշխատավարձը ստացանք. լավ, բա հիմա կինո՞ գնանք, թե՞ սկսենք գումար հավաքել մեր երազանքների տան համար.... անվերջանալի ֆինանսական հարցեր: Ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, հարաբերություններում ևս կան ֆինանսական հարցեր` սկսած հաշիվը վճարելուց մինչև թանկարժեք նվերներ ու զույգի ընդհանուր բյուջե: Այս էպիզոդում «հաշվարկել» ենք, թե ինչպես կարելի է պահել ֆինանսական հավասարությունը հարաբերություններում կամ առհասարակ պետք է դա, թե ոչ, չէ՞ որ ինչ-որ մի օր բոլորս էլ ուզում ենք մնալ տանն ու չաշխատել:

Duration:00:28:55

Ask host to enable sharing for playback control

Ժամանակակից հարաբերություններ

12/14/2023
Ժամանակակից աշխարհն ամեն վայրկյան փոխվում է, հայտնվում են նոր կանոններ, գաղափարներ և ամենակարևորը՝ նոր ձևաչափով հարաբերություններ: Ինչպիսի՞ն են ժամանակակից հարաբերությունները, ինչպե՞ս են դրանք կոչվում, իսկ գուցե ընդհանրապես պիտակների կարիք չկա: Այս էպիզոդում կարող եք գտնել հարաբերությունների ձեր տարբերակը, լինել ազատ և համարձակ ցանկություններում, Մենք ու Մենք ձեզ հետ ենք:

Duration:00:28:48

Ask host to enable sharing for playback control

Կանացի և տղամարդկային էներգիաներ

12/8/2023
Ամեն առավոտ հագուստի հետ մենք ընտրում ենք նաև օրվա տրամադրությունը, մտքերը և վերջապես էներգիան: Իսկ էներգիան սեռ ունի՞: Ե՞րբ ենք զգում մեզ առավելագույնս կանացի կամ տղամարդկային: Այս էպիզոդում բացահայտում ենք մեր ներսում ապրող էներգիաները և քննարկում կանացիության ու տղամարդկության շուրջ ձևավորված կարծրատիպերը:

Duration:00:29:58

Ask host to enable sharing for playback control

Ծնողավարություն

11/30/2023
Վաղ թե ուշ բոլորիս կյանքում հայտնվում են փոքրիկ մարդիկ, ովքեր փոխում են մեր առօրյան, մտքերն ու հոգսերը: Ծնողավարության լավ և վատ, հեշտ ու դժվար կողմերը հայտնի են միայն մայրիկներին ու հայրիկներին, ում երկար աշխատանքային օրվանից հետո դիմավորում են պայծառ ժպիտները: Այս էպիզոդում Մարիամ Մելիք-Բախշյանի և Գրիգոր Հարությունյանի հետ խոսել ենք ծնողական պատասխանատվության, մանկական տրավմաների ու մեծ կյանքին նախապատրաստվելու մասին:

Duration:00:28:59

Ask host to enable sharing for playback control

Երևանյան ակտիվ գիշերներ

11/23/2023
Ակումբներ, փաբեր, երաժշտություն ու երեկոյան զբոսանքներ մայրաքաղաքի լուսավոր կենտրոնում․ սա հայ երիտասարդների մի մասի իրականությունն է ամեն երևանյան երեկո։ Մյուսների համար գիշերը «վախեցնող» է նույնիսկ վարդագույն քաղաքում, նրանք նախընտրում են բազմոցը, թեյն ու ֆիլմերը։ Այս էպիզոդում պարզում ենք , թե ինչպես ենք անցկացնում գիշերները մեր քաղաքում Մենք ու Մենք։

Duration:00:30:56

Ask host to enable sharing for playback control

Առաջին ժամադրություն

11/16/2023
Առաջին տպավորությունը ստեղծում է ծանոթության մթնոլորտը, իսկ առաջին ժամադրությունը որոշում է հարաբերությունների ընթացքը: Իհարկե, ամրագրած ռեստորանն ու թարմ ծաղիկները չեն երաշխավորում ժամադրության հաջողությունը: Հիշու՞մ եք ձեր կյանքի առաջին ժամադրությունը, ինչպե՞ս եք պատրաստվել, քանի՞ անգամ եք ստուգել ժամն ու տեղը: Այսպիսով՝ ի՞նչ ենք ակնկալում Մենք ու Մենք առաջին հանդիպումից: Այս էպիզոդում միասին պատրաստվում ենք առաջին ժամադրությանը, ընտրում մեր հագուստն ու մտքերը, հիշում լավագույն ու վատագույն ժամադրությունները:

Duration:00:26:09

Ask host to enable sharing for playback control

Կյանք ամուսնալուծությունից հետո

11/9/2023
Ամուսնությունը գիտակից և բարդ որոշում է, ամուսնալուծությունը` էլ ավելի: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ ամուսնանում և բաժանվում են ամեն րոպե. սա մեզ համար պարզապես վիճակագրություն է, իսկ մեկ ուրիշի համար` դժվարություններով լի ճանապարհ: Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո։ Այս էպիզոդում խոսել ենք թե´ այդ ճանապարհի և թե´ ընթացքում հանդիպող մարդկանց մասին: Ինչպե՞ս հաղթահարել բոլոր վախերը, եթե ուզում ես ճանապարհդ շարունակել ամուսնալուծված մարդու հետ:

Duration:00:30:29

Ask host to enable sharing for playback control

Սեռականության մասին խոսելն ամոթ չէ

5/21/2021
Թվում է՝ վերջին տարիների ընթացքում երիտասարդները չեն խուսափում խոսել տաբու համարվող թեմաների մասին: Սեռական գիտակցության բարձրացու՞մն է դրա պատճառը, թե՞ գրագետ ինֆորմացիայի պակասը: Այս էպիզոդում քննարկում ենք, թե որքանով ենք մենք գիտակից սեռականությանն առնչվող հարցերում, պատրա՞ստ ենք արդյոք խոսել մեզ մտահոգող հարցերի մասին ու լինել ավելի պաշտպանված:

Duration:00:32:42

Ask host to enable sharing for playback control

Ես ինձ շատ եմ սիրում, որ կյանքն էլ սիրի

5/7/2021
Եսամոլության ու քեզ ընդունել-սիրելու սահմանը բավական նուրբ է: Այս էպիզոդում քննարկում ենք՝ ինչպես սկսենք սիրել ու ընդունել ինքներս մեզ՝ չդառնալով չափազանց եսակենտրոն:

Duration:00:29:54