LurjCast-logo

LurjCast

Business & Economics Podcasts

Hosted by ArmComedy's Narek Margaryan and Sergey Sargsyan LurjCast invites prominent Armenian professionals to talk seriously vital social issues, share knowledge and secrets to success.

Location:

United States

Description:

Hosted by ArmComedy's Narek Margaryan and Sergey Sargsyan LurjCast invites prominent Armenian professionals to talk seriously vital social issues, share knowledge and secrets to success.

Language:

English


Episodes
Ask host to enable sharing for playback control

“Strong Armenia”՛s Agenda, Action Plan, and Prime Minister — Narek Karapetyan — LurjCast

4/5/2026
«Ուժեղ Հայաստան»-ի ծրագրերը, անելիքները, վարչապետը - Նարեկ Կարապետյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։ Քննարկում ենք քաղաքական գործընթացները և սպասվող զարգացումները։ Անդրադառնում ենք կուսակցության ծրագրին, հարկային մոտեցումներին, ներդրումային քաղաքականությանը և տեղական ֆինանսական ռեսուրսների օգտագործմանը։ Զրույցում խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի, TRIPP-ի մասով հնարավոր վերաբանակցման, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության երաշխիքների ձևաչափի, իշխանության թեզերին հակադարձումների, արդյունաբերական զարգացման ուղղությունների մասին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:06:01

Ask host to enable sharing for playback control

Political Proposal ahead of Elections, Entering EU - Arshak Sadoyan - LurjCast

3/29/2026
Ընտրություններին ընդառաջ քաղաքական առաջարկ, մուտք Եվրամիություն - Արշակ Սադոյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն է։ Քննարկում ենք ընթացիկ քաղաքական իրավիճակը՝ հասկանալու, թե ինչ պատկեր է ձևավորվում ընտրություններից առաջ։ Անդրադառնում ենք ներկայացվող քաղաքական առաջարկներին, ընդդիմության միասնականության հնարավորություններին և տարբեր ուժերի դերակատարությանը։ Զրույցում խոսում ենք նաև Սամվել Կարապետյանի ազդեցության, սփյուռքի ներգրավվածության և քաղաքական ուժերի միջև շփումների, Եվրամիությանը անդամակցության մասին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:05:57

Ask host to enable sharing for playback control

Situation in Iran, Possible Outcomes of the War - Gohar Iskandaryan - LurjCast

3/22/2026
Իրավիճակը Իրանում, պատերազմի հնարավոր ելքերը - ԼուրջCast - Գոհար Իսկանդարյան Այս թողարկման հյուրը իրանագետ Գոհար Իսկանդարյանն է։ Քննարկում ենք Իրանում և տարածաշրջանում զարգացող իրավիճակը՝ 12-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները, դրա իրական նպատակներն ու հնարավոր ելքերը։ Անդրադառնում ենք Չինաստանի գործոնին, Իրանի ներքին միասնությանը և տարածաշրջանային ուժերի բալանսին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:00:55:51

Ask host to enable sharing for playback control

Elections, the AI Race, and the Founding of a Political Party - Hayk Manasyan - LurjCast

3/15/2026
Ընտրություններ, AI մրցավազք, կուսակցության հիմնում- Հայկ Մանասյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը բժիշկ, Բոլորին դեմ եմ նախագծի անդամ Հայկ Մանասյանն է։ Անդրադառնում ենք «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության ծրագրին և այն գաղափարներին, որոնք առաջարկվում են քաղաքական համակարգում փոփոխություններ իրականացնելու համար։ Խոսում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության, ընտրական համակարգի՝ մեծամասնական և համամասնական մոդելների շուրջ քննարկումների մասին։ Անդրադառնում ենք նաև TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության շուրջ առկա մտահոգություններին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:23:03

Ask host to enable sharing for playback control

Political PR, the Epstein Files Scandal, and Manipulation — Shushan Harutyunyan — LurjCast

3/8/2026
Քաղաքական PR, Epstein ֆայլերի սկանդալը, մանիպուլյացիաներ - Շուշան Հարությունյան - ԼուրջCast ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:06:21

Ask host to enable sharing for playback control

Television and Radio Committee's Functions, Accusations, Russian Channels - Tigran Hakobyan - LurjCast 144

3/1/2026
ՀՌՀ գործառույթները, մեղադրանքները, ռուսական ալիքները — Տիգրան Հակոբյան — ԼուրջCast Այս թողարկման հյուրը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։ Քննարկեցինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին հնչող մեղադրանքները, դրա լիազորություններն ու ազդեցությունը մեր առօրյա տեղեկատվական միջավայրի վրա։ Խոսեցինք նաև համացանցում հայհոյանքների և դեգրադացնող բովանդակության տարածման մասին, որտե՞ղ են կարգավորման սահմանները և որտե՞ղ է սկսվում խոսքի ազատությունը։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:02:42

Ask host to enable sharing for playback control

Impeachment, Opposition, Elections just around the Corner - Edgar Ghazaryan - LurjCast 143

2/22/2026
Իմպիչմենտ, ընդդիմություն, ընտրութուններին բան չմնաց — Էդգար Ղազարյան — ԼուրջCast Այս թողարկման հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Վայոց ձորի նախկին մարզպետ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։ Քննարկեցինք իմպիչմենտի գործընթացի զարգացումները, դրա իրավական իրատեսականությունը և սահմանադրական մեխանիզմները։ Խոսեցինք նաև ընդդիմության՝ ընտրություններին մասնակցության ձևաչափի, Սրբազան պայքարի արդյունավետության մասին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:01:10

Ask host to enable sharing for playback control

Political Agenda of the ‘Against All’ Movement Ahead of the Elections - LurjCast 142

2/15/2026
«Բոլորին դեմ եմ» շարժման օրակարգը ընտրություններից առաջ - ԼուրջCast Այս թողարկման հյուրերը «Բոլորին դեմ եմ» շարժման անդամներ Սպարտակ Կյուրեղյանը և Միքայել Նահապետյանն են։ Քննարկում ենք «Բոլորին դեմ ենք» շարժման ձևավորումը, քաղաքական դիրքորոշումը և այն պատճառները, թե ինչու է շարժումը ներկայանում համակարգային ընդդիմության դեմ կոշտ օրակարգով։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք թիմի կազմին, այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը և միավորման սցենարներին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:09:16

Ask host to enable sharing for playback control

The ‘Our Way’ Movement’s Economic Solutions, 5 Steps – Alik Aleksanyan – LurjCast 141

2/8/2026
Մեր Ձևովի տնտեսական լուծումները, 5 քայլերը - Ալիկ Ալեքսանյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն է։ Քննարկում ենք «Մեր ձևով» շարժման ներկայացրած քաղաքական և սոցիալ-տնտեսական օրակարգը՝ հիմնված հստակ 5 քայլերի վրա։ Անդրադառնում ենք իշխանության՝ եկեղեցու դեմ հարձակումներին, ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորմանը, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հնարավոր երաշխիքներին և սոցիալական սուր խնդիրներին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:11:16

Ask host to enable sharing for playback control

Elections, the Opposition, TRIPP, ARF - Kristine Vardanyan - LurjCast 140

2/1/2026
Ընտրություններն ու ընդդիմությունը, TRIPP-ը, դաշնակցությունը - Քրիստինե Վարդանյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։ Քննարկում ենք Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաթեժ հարցերը՝ բանակցային գործընթացից մինչև ներքաղաքական դիմակայություն։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք միջանցքի թեմային, իշխանության վերարտադրության ռիսկերին, ընդդիմադիր դաշտի միասնականության հնարավորություններին և պաշտպանունակության իրական վիճակին։ Խոսում ենք նաև շուկայի մրցունակության, անվտանգության ու շրջակա միջավայրի խնդիրների, քաղաքական պիտակավորումների, ինչպես նաև իշխանության դեմ ներկայացվող առանցքային փաստարկների մասին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:35:31

Ask host to enable sharing for playback control

Exclusive Offer before Elections - Edmon Marukyan - LurjCast 139

1/25/2026
Բացառիկ առաջարկ ընտրություններից առաջ - Էդմոն Մարուքյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Քննարկում ենք Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների խորքային տրամաբանությունը։ Անդրադառնում ենք հատուկ նշանակությամբ դեսպանի ինստիտուտին, պաշտոնից հրաժարվելու պատճառներին և այդ որոշումների քաղաքական ենթատեքստին։ Զրույցի ընթացքում քննարկում ենք ընտրություններին մասնակցելու մեխանիզմները, իմպիչմենտի գործընթացների իրատեսական հնարավորությունները, քաղաքական բևեռների ձևավորումը և ընտրություններում հաղթելու հիմնական տենդենցները։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:10:47

Ask host to enable sharing for playback control

Drones, UAVs, Discipline, and Journalism – Arman Suleymanian – LurjCast 138

1/18/2026
Դրոն, ԱԹՍ վարելը, դիսցիպլինան, լրագրությունը - Արման Սուլեյմանյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը լրագրող, WishUp Drone Academy հիմնադիր Արման Սուլեյմանյանն է։ Զրույցի ընթացքում Արման Սուլեյմանյանը պատմում է՝ ինչու որոշեց թողնել ակտիվ լրագրությունն ու կենտրոնանալ ուսուցանելու վրա, ինչն իրեն տարավ հենց դրոնների աշխարհ, և ինչ դեր ունեն այսօր FPV ու DJI դրոնները տարբեր կիրառությունների մեջ։ Անդրադառնում ենք դրոնների կիրառման մասշտաբներին, դրանց օգտագործմանը թե՛ քաղաքացիական միջավայրում, թե՛ հայկական բանակում։ Խոսում ենք կարգապահության, էթիկայի և պատասխանատվության մասին, առանց որոնց այս ոլորտում առաջ գնալն անհնար է։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:00:50:01

Ask host to enable sharing for playback control

Crisis of Civil Society, 2026 Elections – Nina Karapetyants – LurjCast 137

1/13/2026
Քաղհասարակության ճգնաժամը, 2026թ․ ընտրությունները - Նինա Կարապետյանց - ԼուրջCast Այս թողարկման հյուրը «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցն է։ Քննարկում ենք քաղաքացիական հասարակության ներկայիս վիճակը Հայաստանում՝ դրա ձևավորումը, դերակատարների փոփոխությունը և ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք քաղաքականություն մտնելու շարժառիթներին, «Նժար» սահմանադրական շարժման մոդելին և քաղաքական փոփոխության իրագործելի մեխանիզմներին, 2026 թվականի ընտրություններին մասնակցությանը, առաջարկների շուրջ համախմբմանը։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:00:52:59

Ask host to enable sharing for playback control

Electrical Networks of Armenia, Controversies, ‘Mer Dzevov’ (‘Our Way’) Movement – Davit Ghazinyan – Lurjcast

12/28/2025
ՀԷՑ-ի գործը, մեղադրանքները, «Մեր ձևով» շարժման անելիքները - Դավիթ Ղազինյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը ՀԷՑ-ի նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանն է։ Քննարկում ենք ՀԷՑ -ի շուրջ զարգացումները՝ մինչև հունիսն ու դրանից հետո, մեղադրանքների էությունը, հանրային կարծիքի ազդեցությունը և արբիտրաժային դատարանի որոշման հետևանքները։ Անդրադառնում ենք ԲԷՑ -ի դերին, Սամվել Կարապետյանի հայտարարությանն ու հավակնություններին, ՀԷՑ-ի հնարավոր վատագույն սցենարին, «Մեր ձևով» շարժմանը, ընտրական գործընթացներին, եվրոպական արձագանքներին, ինչպես նաև արևային պանելների կիրառման հեռանկարներին։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:00:56:41

Ask host to enable sharing for playback control

The Reason for ReOpen Media’s Shutdown, Objectivity, and Journalism – Davit Grigoryan - LurjCast 135

12/21/2025
ReOpen Media-ի փակվելու պատճառը, օբյեկտիվությունը, լրագրությունը - Դավիթ Գրիգորյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանն է։ Քննարկում ենք ReOpen Media-ի փակման պատճառները, հայաստանյան մեդիա դաշտի վիճակը, ոչ ավանդական լրատվամիջոցների դերը ճգնաժամային պահերին։ Անդրադառնում ենք տեղեկատվությունը դատելու կարողությանը, լրագրության մեջ օբյեկտիվության սահմաններին, լսարանի հետ հարաբերությանը, ինչպես նաև մեդիայի անկախությանը և 2026 թ․ ընտրությունների շուրջ հնարավոր «քաղաքական փուչիկին»։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:00:56:30

Ask host to enable sharing for playback control

Problems of the Opposition, Deep Nation - Samvel Farmanyan - LurjCast 134

12/14/2025
Ընդդիմության պրոբլեմները, խորքային ժողովուրդը - Սամվել Ֆարմանյան - ԼուրջCast Այս թողարկման հյուրը պատմաբան, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն է։ Քննարկում ենք ընդդիմության կառուցվածքային խնդիրները, քաղաքական դաշտի 2021/2026 ընտրությունների տարբերությունները, համախմբման հնարավոր մեխանիզմները և primaries-ի մոդելը՝ որպես մրցակցային արդարության գործիք։ Վերլուծում ենք հասարակության հոգեբանական վիճակը, իշխանության ձեռքին ճգնաժամերի մանիպուլյատիվ արժեքը և քաղաքական պատասխանատվության բացակայությունը ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:05:06

Ask host to enable sharing for playback control

LurjCast 133 – Grisha Tamrazyan – Brusov Rector Elections, Opposition Strategies, Future of Universities

12/7/2025
Այս թողարկման հյուրը ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Բրյուսովի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Գրիշա Թամրազյանն է։ Քննարկում ենք Բրյուսովի պետական համալսարանում վերջին զարգացումները․ ռեկտորի ընտրությունների արդյունքները, դրանց շուրջ կեղծ հաղորդումներն ու ապատեղեկատվությունը, ինչպես նաև բուհերի ապաքաղաքականացման հակադարձ ազդեցությունը։ Անդրադառնում ենք ուսումնական հաստատությունների բաժանված վիճակին, Բրյուսովը վաճառելու մասին տարածված խոսակցություններին, բուհերի խոշորացման գործընթացին։ Գրիգորը վերլուծում է նաև ընդդիմադիր ուժերի պայքարի ձախողումները, 2026-ի ընտրական հնարավոր սցենարները և ընդդիմադիր դաշտում իրական համախմբումի հնարավորությունը։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:17:20

Ask host to enable sharing for playback control

LurjCast 132 – Davit Harutyunyan – Online Shopping, Globbing, Black Friday, Insults, Scams

11/30/2025
Այս թողարկման հյուրը Globbing -ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանն է։ Զրույցում անդրադառնում ենք Drive-through առաքումների մեկնարկին Հայաստանում, Globbing-ի գործունեությանը, պատվերների անվտանգությանն ու լոգիստիկ խնդիրներին։ Քննարկում ենք նաև տեղական վաճառողների դժգոհությունները, «Սև ուրբաթ»-ի իրական զեղչերը, Globbing-ի ընդլայնումը տարածաշրջանում, հայերի գնումների վարքագիծը, սպասվող նորարարությունները և վերադարձի ընթացակարգը։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:00:49:02

Ask host to enable sharing for playback control

LurjCast 131 – Hrant Tokhatyan – Closure of the “Goy” Theater, and the Boundaries Between Theater, Art, and Power

11/24/2025
ԼուրջCast - Հրանտ Թոխատյան - Ակտիվիզմը, թատրոնը, հայկական արժեքները Այս թողարկման հյուրը ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։ Զրույցում անդրադառնում ենք նրա ստեղծագործական ուղուն՝ «Առաքել» ներկայացումից և Կամերային թատրոնի հիմնադրումից մինչև «Մեր բակը» նախագծի ֆենոմեն դառնալը։ Քննարկում ենք Գոյ թատրոնի փակումը, խորհրդային շրջանի ազդեցությունը թատրոնի վրա, դերասանի քաղաքական գնահատականները և արվեստ–իշխանություն հարաբերությունների սահմանները։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:01:07:19

Ask host to enable sharing for playback control

LurjCast 130 - Alen Simonyan - “Not an inch” doctrine, revolution, loss of Artsakh

11/16/2025
LurjCast - Alen Simonyan - “Not an inch” doctrine, revolution, loss of Artsakh Մեր հյուրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Այս թողարկման հյուրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Զրույցում անդրադառնում ենք պատերազմի նախանշաններին, իշխանությունների և նախկինների պատասխանատվությանը, հրատապ հարցերին, ինչպես նաև այն սխալներին, որոնք բերել են այսօրվա իրավիճակին։ Քննարկում ենք Արցախի հանձնման թեման, Պրահայի գործընթացը, անվտանգության երաշխիքները և ռուսական կողմի հետ հարաբերությունների դինամիկան։ Խոսում ենք ներքաղաքական սրացումներից, եկեղեցու շուրջ բարձրացված բանավեճերից, ուժային կառույցների աշխատանքից և աղմկոտ քրեական գործերից։ Քննարկում ենք նաև ժողովրդավարության մարտահրավերները, նոր օրենքների նախագծերը, պետական կառույցների վրա ազդեցության մեխանիզմները և քաղաքական թիմերի ներսում տեղի ունեցող գործընթացները։ ArmComedy թիմը ներկայացնում է ԼուրջCast

Duration:02:30:11